ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վաղը հյուրընկալելու է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգությանը, տնտեսական հարցերին ու երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:
Սպիտակ տան հաղորդագրության համաձայն, երկու երկրների ղեկավարները, մասնավորապես, քննարկելու են Աֆղանստանում տիրող իրավիճակը:
Հաղորդվում է նաև, որ նրանք անդրադառնալու են Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցին ու Սիրիայի պատերազմին: