Մատչելիության հղումներ

Մի շարք ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է. ՏԿՏՏՆ


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ 09:30-ի դրությամբ, Աշտարակի, Թալինի, Մասիսի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Թումանյանի և Վարդենիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Արարատի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր:

«Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ», - ասված է հաղորդագրությունում:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG