Այսօր Իրանի արդարադատության նախարարության մամուլի խոսնակը հայտնել է, որ դեռ 400 մարդ գտնվում է կալանքի տակ, որոնցից 55-ը՝ Թեհրանում:
Իրանի բարեփոխական պատգամավոր Մահմուդ Սադեղին անցյալ շաբաթ ասել էր, որ Իրանի տասնյակ քաղաքներում դեկտեմբերի 28-ից սկսված բողոքի ցույցերի մասնակիցներից 3 հազար 700 մարդ է ձերբակալվել: Իսկ արդարադատության փոխնախարար Համիդ Շահրիյանն ասել էր, որ հակակառավարական ցույցերի առաջնորդներն ու կազմակերպիչները պետք է ստանան «առավելագույն պատիժը»:
Իրանում առավելագույնը մահապատիժն է: