Մատչելիության հղումներ

Իրանը դադարեցնում է Telegram բջջային հավելվածի արգելափակումը


Telegram

Իրանը դադարեցրել է ակնթարթային հաղորդագրություններ ուղարկելու համար նախատեսված Telegram բջջային հավելվածի արգելափակումը, հունվարի 13-ին հաղորդել է IRNA գործակալությունը:

Telegram, ինչպես նաև Instagram բջջային հավելվածներն արգելափակվել էին Իրանում դեկտեմբերի վերջին ծայր առած և օրեր շարունակված զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ: Իշխանությունները պնդում էին, որ հավելվածներն օգտագործվում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:

Մեկ շաբաթից ավելի շարունակված անկարգությունների հետևանքով առնվազն 22 մարդ է զոհվել, ավելի քան 1000 մարդ ձերբակալվել է:

Instagram-ի արգելափակումը դադարեցվել էր անցյալ շաբաթ՝ բողոքի ցույցերի հանդարտվելուց հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG