Թուրքիայի Տրապիզոն քաղաքի միջազգային օդանավակայանում վայրէջք կատարող մարդատար օդանավը դուրս է եկել թռիչքուղուց և գլխիվայր կանգ առնել օդանավակայանը ծովից բաժանող բարձր հողապատնեշի վրա: Օդանավից մինչև Սև ծովի մակերևույթը մի քանի մետր էր մնացել:
Թուրքական «Պեգաս» մասնավոր ընկերությանը պատկանող «Բոինգ» տիպի օդանավը իրականացնում էր Անկարա-Տրապիզոն ավիաչվերթը:
Տրապիզոնի նահանգապետն ասել է, որ բոլոր 162 ուղևորները և անձնակազմի վեց անդամները անվնաս տարահանվել են: Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան: Մինչև կիրակի առավոտյան ժամը ութը Տրապիզոնի օդանավակայանը փակ էր:
Ուղևորները «Daily Sabah»-ին ասել են, որ 20 րոպե սպասել են փրկարարներին, նրանք նաև վառելիքի հոտ են զգացել՝ վախենալով, որ օդանավը կարող է բռնկվել: