Հայաստանի նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Շախմատի ակադեմիա, որտեղ հետևել է հունվարի 9-17-ը անցկացվող Անդրանիկ Մարգարյանին նվիրված 8-րդ հուշամրցաշարի ընթացքին: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Հուշամրցաշարն անցկացվում է շվեյցարական և շրջանային մրցակարգերով: Շվեյցարական մրցաշարին մասնակցում են շուրջ 750 պատանիներ և աղջիկներ Հայաստանի բոլոր մարզերից, Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև Ռուսաստանից և Թուրքմենստանից: Մրցաշարն անցկացվում է 9 խաղափուլով: