Մատչելիության հղումներ

Վարդենյաց լեռնանցքում բուք է, Լարսը փակ է


Ձնաբուք Հայաստանի ճանապարհներից մեկին, արխիվ
Ձնաբուք Հայաստանի ճանապարհներից մեկին, արխիվ

Այսօր ժամը 17-ի դրությամբ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը հաղորդում է նաև, որ Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում Վրաստանի արտակարգ իրավիճակների գործակալությունից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ժամը 12-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմում կա կուտակված 150 բեռնատար, փոխանցում է ՀՀ ԱԻՆ-ը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG