Մատչելիության հղումներ

Ռուսաստանը բռնակցած Ղրիմում տեղակայել է S-400 հակաօդային պաշտպանության երկրորդ համակարգը


Ռուսական արտադրության S-400 հակաօդային պաշտպանության համակարգ, արխիվ

Ռուսական պետական լրատվամիջոցները հունվարի 13-ին հաղորդել են, որ Մոսկվան S-400 (C-400) հակաօդային պաշտպանության նոր համակարգ է տեղակայել Ղրիմի Սևաստոպոլ քաղաքի մոտ, որտեղ Ռուսաստանը ռազմածովային ուժերի բազա ունի:

S-400 առաջին համակարգը Ղրիմում 2017-ի սկզբին տեղակայվել էր Ֆեոդոսիա նավահանգստային քաղաքի մոտ:

Ռուսաստանը Ղրիմը բռնակցել է 2014-ի գարնանը, ինչի հետևանքով ԱՄՆ-ը և Եվրամիությունը Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանեցին:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG