Մատչելիության հղումներ

Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ, Լարսը ծանրաքաշ մեքենաների համար փակ է


Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ
Հայաստանի ավտոմայրուղիներից մեկը ձմռանը, արխիվ

Այսօր ժամը 11-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, մասնավորապես՝ Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ճանապարհը:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին մառախուղ է: Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ԱԻՆ-ը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների գործակալությունից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի հանրապետության գլխավոր վարչությունից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

Երեկ կեսօրին մոտ Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն, ռուսական կողմում կա կուտակված 69 տրանսպորտային միջոց՝ 57 բեռնատար և 12 մարդատար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG