Մատչելիության հղումներ

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով


Երևանյան համայնապատկեր, արխիվ
Երևանյան համայնապատկեր, արխիվ

Հայաստանի տարածքում այսօր ցերեկը, առաջիկա գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը ցերեկը, հունվարի 15-18-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում:

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հունվարի 14-15-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, հունվարի 17-18-ը նույնքան կբարձրանա:

Երևանում այսօր ցերեկը և առաջիկա գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Վաղը ցերեկը, հունվարի 15-18-ը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում են թույլ տեղումներ, գիշերները՝ թաց ձյան տեսքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG