Մատչելիության հղումներ

Մերկելին հաջողվեց կոալիցիա կազմել, նա կշարունակի պաշտոնավարել


Գերմանիայում մեծ կոալիցիա կազմելու շուրջ ավելի քան քսանչորս ժամ տևած բանակցություններն ավարտվեցին հաջողությամբ՝ այսպիսով Գերմանիայի կառավարության ղեկավար Անգելա Մերկելի հետագա պաշտոնավարումը այլևս կասկածի տեղիք չի տալիս:

Նրա գլխավորածՔրիստոնյա-դեմոկրատական միությանը, Քրիստոնյա-սոցիալական կուսակցությանը և վերջին ընտրություններից հետո ընդդիմադիր ճամբար անցած Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը հաջողվել է հաղթահարել տարաձայնությունները և սկզբունքային համաձայնության գալ հիմնական քաղաքական հարցերի շուրջ:

Բանակցություններին մասնակցած վեց քաղաքական գործիչների հավանությանն արժանացած28 էջից բաղկացած համաձայնագրումկողմերը պայմանավորվել են սահմանափակել զենքի արտահանումը ՝ մասնավորապես Գերմանիան անհապաղ կդադարեցնի Եմենին զենքի մատակարարումները, կչեղարկվի այսպես կոչված «համերաշխության հարկը», որը սահմանվել է 1990 թվականին և որի շնորհիվ ավելի բարեկեցիկ Արևմտյան Գերմանիան ֆինանսական օգնություն էր ցուցաբերում երկրի արևելյան հատվածին: Գերմանիայի կոալիցիոն համաձայնագիրը կարևորում է Ֆրանսիայի հետ սերտ համագործակցությունը՝ինչպես Եվրամիության և եվրագոտու զարգացման, այնպես էլ արտաքին քաղաքական ոլորտներում: Գերմանիայի ապագա կառավարության անդամները նաև խոստանում են ավելի շատ միջոցներ հատկացնել Եվրամիության բյուջեին և համաեվրոպական հիմնադրամներին:

Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝բանակցությունների թերևս ամենախնդրահարույց թեման միգրացիայի հարցն է, որի շուրջ կողմերին ի վերջո հաջողվել է ընդհանուր հայտարարի գալ. իշխող կուսակցությունները պայմանավորվել են այսուհետ ևս փախստականներ ընդունել, սակայն նրանց թիվը չպետք է գերազանցի տարեկան 220 հազարը:

Մերկելի գլխավորած իշխող ուժին սեպտեմբերից ի վեր չէր հաջողվում մեծ կոալիցիա ձևավորել: Ազատ դեմոկրատական կուսակցությունը, հիշեցնենք, շուրջ չորս շաբաթ տևած քննարկումներից հետո նոյեմբերին անսպասելիորեն դուրս եկավ կոալիցիոն բանակցություններից, հայտարարելով, թե մյուս ուժերի հետ անհաղթահարելի տարաձայնություններ ունեն: Այս իրադարձությունը մեծ աղմուկ բարձրացրեց աշխարհի թերևս ամենականխատեսելի երկիր համարվող Գերմանիայում՝ ցնցումներ առաջացնելով ֆինանսական շուկայում, ինչպես նաև լսելի դաձնելով շշուկներն այն մասին, թե Եվրոպայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչը համարվող Մերկելը կարող է թողնել կանցլերի պաշտոնը:

Իշխող կուսակցության դիրքերը սեպտեմբերյան ընտրությունների արդյունքում թուլացան՝ առավելապես մեկ միլիոնից ավելի փախստականների առջև երկրի դռները բացելու քաղաքականության պատճառով:

Մերկելին մնում էր երկու տարբերակ՝ կա՛մ նոր ընտրություններ, ինչը չէր երաշխավորում երաշխավորում նրագլխավորած պահպանողական ուժի հաղթանակը, կա՛մ համոզել երբեմնիդաշնակիցներին՝ ընդդիմության ճամբար անցած Սոցիալ-դեմոկրատներին, ինչն էլ ի վերջո հաջողվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG