ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Լոնդոն կատարելիք այցը, որի ընթացքում նա պետք է մասնակցեր Մեծ Բրիտանիայում Միացյալ Նահանգների նոր դեսպանատան համալիրի բացմանը:
Նախագահն իր Թվիթերում գրել է, որ չի մեկնի Լոնդոն, քանի որ Բարաք Օբամայի վարչակազմը շատ էժան գնով վաճառել է Լոնդոնի ամենահիշարժան ու թանկ թաղամասում գտնվող հին դեսպանատունը, որի փոխարեն հսկայական գումարով կառուցվել է նորը:
«Շատ վատ գործարք էր, ուզում եք ես կարմիր ժապավե՞նը կտրեմ, ոչ»,- գրել է Թրամփը:
Մինչդեռ, բրիտանական մամուլը գրում են, որ Թրամփը չի ցանկանում մեկնել Լոնդոն նաև այն պատճառով, որ բրիտանացիներից շատերը պատրաստ են բողոքի ակցիաներ կազմակերպել նրա այցի դեմ: