Մատչելիության հղումներ

Արմեն Բիլյանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» և դադարեցրել է հացադուլը


«Սասնա ծռեր» զինված խմբի գործով մեղադրվող Արմեն Բիլյանը այսօր տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ և դադարեցրել է հացադուլը:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասում է․ - «Պայմանավորված նրա` տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու հանգամանքով` վերջինիս առաջարկվել է տեղափոխվել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն հանդիսանում է ՀՀ-ում գործող միակ բուժական ուղղիչ հիմնարկը, և այդ հիմնարկում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծավալներն ու որակը էապես տարբերվում են «Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ-ների բժշկական բաժինների կողմից տրամադրվող բժշկական սպասարկումից: Այսօր` հունվարի 12-ին, Ա. Բիլյանն իր համաձայնությունն է տվել տեղափոխվել «Դատապարտկալների հիվանդանոց» ՔԿՀ և արդեն նշված ՔԿՀ-ում իր դիմումի համաձայն դադարեցրել հացադուլը»:

Հիշեցնենք՝ Արմեն Բիլյանը դեկտեմբերի 19-ից, իսկ Սմբատ Բարսեղյանը դեկտեմբերի 21-ից հացադուլ են հայտարարել և բողոքի ծայրահեղ այս քայլով պահանջում են իրենց Նուբարաշենի բանտից տեղափոխել ավելի լավ պայմաններ ունեցող Արմավիրի բանտ։

«Սասնա ծռեր» զինված խումբը, 2016-ի հուլիսի 17-ին գրավեց ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը՝ պահանջելով նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարական ներկայացնել, ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին և զիջումներ չանել Ղարաբաղի հարցում։ 31 հոգանոց զինված խումբը 15 օր շարունակ գրաված պահեց ոստիկանության գնդի տարածքը։ Այդ ընթացքում երեք ոստիկան մահացավ։ Ոստիկաններ Արթուր Վանոյանի, Գագիկ Մկրտչյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվում են հացադուլ հայտարարած Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG