Մատչելիության հղումներ

Մուխթարլին դատապարտվեց 6 տարվա ազատազրկման


Աֆղան Մուխթարլի, արխիվ
Աֆղան Մուխթարլի, արխիվ

Բաքվից ստացված հաղորդագրության համաձայն, դատարանը լրագրող Աֆղան Մուխթարլիին դատապարտեց 6 տարվա ազատազրկման:

Մեղադրողը Մուխթարլիի համար 8 տարվա ազատազրկում էր պահանջել: Լրագրողը մեղադրվել է սահմանն ապօրինի հատելու, մաքսանենգ ճանապարհով դրամական միջոցներ փոխադրելու և պաշտոնյաներին վիրավորելու համար:

Ադրբեջանցի և օտարերկրացի իրավապաշտպանները հայտարարել են, որ ընդդիմադիր լրագրողին ներկայացված մեղադրանքների հիմքում բացառապես քաղաքական դրդապատճառներ են:

Մուխթարլին իր կնոջ՝ Լեյլայի հետ, 2015 թվականին ապաստանել է Թբիլիսիում, 2017-ի մայիսին Վրաստանի իրավապահները նրան հանձնել են ադրբեջանցիներին, ինչը Վրաստանում բողոքի մեծ ալիք է բարձրացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG