Մատչելիության հղումներ

Նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱԺ խորհրդին


Նախագահականի շենքը Երևանում

Այսօր նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի խորհրդին, որի կազմում ընդգրկված են խորհրդարանի նախագահը, երկու տեղակալները, խմբակցության ղեկավարներն ու հանձնաժողովների նախագահները։

Հանդիպմանը չի մասնակցել միայն ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, ով նախապես հորդորել էր Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին՝ չգնալ նախագահի նստավայր՝ ընդգծելով, թե Ազգային ժողովի խորհրդին իր մոտ կանչելով՝ Սերժ Սարգսյանը վիրավորում է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնին։

Մինչդեռ հանդիպմանը մասնակցած Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասում է, որ երկրի «նախագահի լիազորությունն է Ազգային ժողովի ներկայացուցիչներին հրավիրել նախագահական նստավայր և քննարկել խորհրդարանականների աշխատանքի հետ կապված տարաբնույթ հարցեր»։

ԱԺ փոխնախագահը հանդիպումը կառուցողական որակեց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG