Մատչելիության հղումներ

Ռուբեն Հայրապետյանը միայն իրեն է տեսնում որպես ՀՖՖ նախագահ


Ռուբեն Հայրապետյան
Ռուբեն Հայրապետյան

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանը չի տեսնում մեկին, ով կարող է ստանձնել ֆեդերացիայի նախագահի պաշտոնը։ Այդ մասին Հայրապետյանն ասաց այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

Լրագրողի հարցին՝ տեսնո՞ւմ է որևէ մեկին, ով կարող է այդ պաշտոնը ստանձնել, Հայրապետյանը պատասխանեց. - «Այո՛՝ ես, ես ինձ տեսնում եմ...»։

Նա նշեց՝ եթե կան մարդիկ, ովքեր ուզում են դառնալ ֆեդերացիայի նախագահ, թող գան ներկայացնեն ծրագիր, ընտրվեն ու կատարեն իրենց ծրագրերը։

«Ես ունեմ ծրագրեր, իմ ծրագրերը պատրաստվում եմ կատարել և կատարում եմ շատ լավ, ես չեմ տեսնում այն մարդուն, որը կարող է այս պահին իմ ստեղծածի վրա ինչ-որ մի բան ավելացնել, կամ գոնե չքանդել։ Ընտրություններին մի տարի է մնացել, թող գան իրենց թեկնածությունն առաջադրեն և ընտրվեն, իրենց ծրագրերը ներկայացնեն։ Առայժմ ես ունեմ ծրագիր և այդ ծրագրով շարունակում եմ աշխատել», - ասաց Հայրապետյանը։

Մանրամասներն՝ ավելի ուշ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG