Մատչելիության հղումներ

2017-ն Աֆղանստանում ամենաարյունալի տարին է լրագրողների համար. զեկույց


Աֆղանստանցի լրագրողներն արձանագրում են ահաբեկչական պայթյունի արյունալի հետևանքները, Քաբուլ, 28-ը դեկտեմբերի, 2017թ.
Աֆղանստանցի լրագրողներն արձանագրում են ահաբեկչական պայթյունի արյունալի հետևանքները, Քաբուլ, 28-ը դեկտեմբերի, 2017թ.

Աֆղանստանի լրագրողների պաշտպանության կոմիտեն հրապարակել է զեկույց, որի համաձայն, «2017 թվականն ամենաարյունալի տարին էր լրագրողների և լրատվամիջոցների այլ աշխատակիցների համար»:

Ըստ զեկույցի, մամուլի նկատմամբ բռնությունների համար հիմնական պատասխանատվությունը կրում են թալիբները և «Իսլամական պետություն» շարժման զինյալները:

2017 թվականին Աֆղանստանում սպանվել է լրատվամիջոցների 20 աշխատակից՝ 13-ով ավելի 2016-ի համեմատությամբ: 2017 թվականին լրագրողները 169 անգամ հարձակումների են ենթարկվել: 2016-ին հարձակումների թիվը 101 էր:

«Թալիբանի ահաբեկիչները 18 լրագրող են սպանել, իսկ «Իսլամական պետության» ահաբեկիչները՝ 2»,- ասվում է զեկույցում:

Արևմուտքի աջակցությամբ գործող Քաբուլի կառավարությունը թալիբների դեմ պայքարում է 2001 թվականից, ավելի ուշ Աֆղանստանում սկսել են ահաբեկչական գործողություններ իրականացնել նաև «Իսլամական պետությունը» և այլ խմբավորումներ, որոնց թիրախն են դառնում կառավարության պաշտոնյաները, անվտանգության ծառայությունների աշխատակիցները, լրագրողները և մզկիթներում աղոթող հավատացյալները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG