Մատչելիության հղումներ

«Մակեդոնիա» անվան շուրջ Աթենքի և Սկոպյեի վեճը կարող է կարգավորվել


Մակեդոնիայի և Հունաստանի արտգործնախարարներ Նիկոլա Դիմիտրովը և Նիկոս Կոցիասը, արխիվ

Հունաստանը հայտարարել է, որ տեսնում է Մակեդոնիայի հետ անվանման շուրջ երկարատև վեճը կարգավորելու հնարավորություն:

Վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Հունաստանի Ուղղափառ եկեղեցուն հորդորել է մեղմել բալկանյան երկիրը «Մակեդոնիա» անվանելու մակեդոնացիների դիրքորոշման հանդեպ խիստ մերժողական մոտեցումը:

Եկեղեցին դեմ է այդ երկիրը «Մակեդոնիա» անվանելուն, քանի որ նույն անունն ունի նաև Հունաստանի հյուսիսային շրջանը:

Ցիպրասը երեկ հեռուստատեսությամբ ասել է, որ վեճի կարգավորումը նպաստավոր կլինի տարածաշրջանի բոլոր պետությունների համար:

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոցիասն ասել է, որ Աթենքի համար ընդունելի է «Նոր Մակեդոնիա» անվանումը և ավելացրել, որ երբ աշխարհի մոտ 100 պետություններ բալկանյան երկիրը ճանաչում են «Մակեդոնիա» անվամբ, Աթենքին մնում է միայն փոխզիջման գնալ:

Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը նույնպես ասել է, որ առաջնահերթություն է համարում Հունաստանի հետ վեճի կարգավորումը, քանի որ հենց դա է խանգարում Մակեդոնիային՝ անդամակցել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին:

Երեկ Կոցիասն ու նրա մակեդոնացի պաշտոնակից Նիկոլա Դիմիտրովը հանդիպել են Սալոնիկում և քննարկել են խնդրի կարգավորման հնարավորությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG