Մատչելիության հղումներ

«Հունվարի կեսերին» սպասվում է Նալբդանդյան-Մամեդյարով հանդիպում


Վիեննա, 6-ը դեկտեմբերի, 2017 թ․

Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ «հունվարի կեսերին» սպասվում է արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը:

Փոխարտգործնախարարի խոսքով՝ «անզեն աչքով էլ երևում է», որ ղարաբաղյան բանակցությունների այս փուլում առաջընթացն անհնարին է, քանի որ կողմերի միջև չկա վստահության մթնոլորտ: Այդուհանդերձ, Քոչարյանն «օգտակար» է համարում կողմերի ներկայացուցիչների հանդիպումները, քանի որ դրանք նվազեցնում են շփման գծում առկա լարվածությունը:

Պատասխանելով «Ազատության» հարցին, փոխարտգործնախարարն ասաց, որ մինչև նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետի ավարտը Սարգսյան-Ալիև հանդիպման հարց «այսօր դեռևս չի քննարկվում», որովհետև «նման հանդիպումները կախած են արտգործնախարարների հանդիպումներից»: Նրա խոսքով՝ «հունվարի կեսերին» սպասվում է արտգործնախարարներ Էդվարդ Նալբդանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, իսկ այդ հանդիպման «կոնկրետ օրվա և վայրի մասին կհայտարարվի ավելի ուշ»:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ վերջին անգամ հանդիպում էր ունեցել անցած տարվա դեկտեմբերի 6-ին Վիեննայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG