Մատչելիության հղումներ

Պեսկովը դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի կազմած զեկույցը


ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, Կրեմլը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների գործերին միջամտելու վերաբերյալ Ռուսաստանին հասցեագրված մեղադրանքները ոչ միայն անհիմն են, այլև վնաս են հասցնում հենց Միացյալ Նահանգներին:

Այդ հայտարարությամբ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ամերիկյան Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ դեմոկրատական անդամ Բեն Քարդինի նախաձեռնությամբ պատրաստված զեկույցին:

Պեսկովի փոխանցմամբ, նմանօրինակ մեղադրանքները վնաս են հասցնում ռուս-ամերիկյան հարաբերություններին և դառնում եմ մոլուցք, որը խոչընդոտում է բնականոն կյանքն ու հանրային զարգացումը:

«Մենք կարող ենք միայն ափսոսանք հայտնել Ռուսաստանի դեմ շարունակվող այդ քարոզարշավի կապակցությամբ և ևս մեկ անգամ հիշեցնել, որ մեր երկրին ներկայացված բոլոր մեղադրանքները բացարձակապես մերկապարանոց են և անհիմն»,- ասել է Պեսկովը:

Ամերիկյան Կոնգրեսում դեմոկրատականների կազմած զեկույցի համաձայն, Ռուսաստանը փորձում է խարխլել արևմտյան աշխարհի դեմոկրատական հաստատությունների հիմքերը, մինչդեռ, նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողանում հակազդել այդ գործողություններին:

«Նախկինում երբևէ ԱՄՆ նապագահներն այդքան ակներև չեն անտեսել Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը սպառնացող վտանգը»,- ասվում է զեկույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG