Մատչելիության հղումներ

Գերմանիան քննարկում է Իրանի բարձրաստիճան հոգևորական Շահրուդիին մեղադրանք ներկայացնելու հնարավորությունը


Այաթոլա Մահմուդ Հաշեմի Շահրուդի, արխիվ

Գերմանիայի դաշնային դատախազության գրասենյակը հայտնել է, որ քննարկում է Գերմանիայում բուժօգնություն ստացող Իրանի բարձրաստիճան հոգևորական, այաթոլա Մահմուդ Հաշեմի Շահրուդիին մեղադրանք ներկայացնելու հնարավորությունը: Շահրուդին կարող է այսօր վերադառնալ Իրան:

Իրավապաշտպանների պնդմամբ, Իրանի արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակաշրջանում Շահրուդին հաստատել է մոտ 2 հազար մահապատժի դատավիճռներ, որոնք հետագայում ի կատար են ածվել:

Վերլուծաբանների պնդմամբ, Շահրուդին համարվում է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի թեկնածու, ով կարող է փոխարինել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամանեիին:

Գերմանիայի ընդդիմադիր քաղաքական գործիչները երեկ դիմել են իշխանություններին՝ Շահրուդիի վերադարձը կասեցնելու կոչով: Մինչդեռ, Իրանի կառավարությունն արդեն պատվիրել է 7 տոմս Շահրուդիին և նրան ուղեկցող անձանց այսօր Թեհրան փոխադրելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG