Մատչելիության հղումներ

Առատ ձյունը խափանել է տրանսպորտի աշխատանքը Ղազախստանում


Ղազախստան-Աստանա, արխիվային լուսանկար
Ղազախստան-Աստանա, արխիվային լուսանկար

Առատ ձյան հետևանքով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայի տրանսպորտային կապը երկրի այլ շրջանների հետ խափանվել է: Աստանայի Նուրսուլթան Նազարբաևի անվան միջազգային օդակայանը փակ է:

Աստանայի քաղաքապետ Ասետ Իսեկեշևը արտակարգ դրություն է հայտարարել: Ձնաբուքը սկսվել է անցած գիշեր:

Ղազախստանի ներքին գործերի նախարար Կալմուխամեդ Կասիմովը հաղորդել է, որ Ակմոլա, Կարագանդա, Պավլոդար և Կիզիլ-Օրդա տանող բոլոր ճանապարհները փակ են:

Երկրի ամենախոշոր քաղաք Ալմաթիի իշխանությունները բնակիչներին կոչ են անում երթևեկել հանրային տրանսպորտով:

Աստանայում և մի շարք այլ քաղաքներում փակ են նաև դպրոցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG