Մատչելիության հղումներ

Ուկրաինացիներն արևելքում երեք զինծառայող են կորցրել


Ռազմական իրավիճակը Դոնբասի շրջանում, 10 հունվարի, 2018թ.
Ռազմական իրավիճակը Դոնբասի շրջանում, 10 հունվարի, 2018թ.

Ուկրաինայի բանակը հաղորդել է անցած 24 ժամում երեք զինծառայող կորցնելու մասին: Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, զինծառայողները զոհվել են ռուս անջատական զինյալների կողմից հրադադարը խախտելու հետևանքով:

Անջատականներն, իրենց հերթին, պնդում են, որ ուկրաինացիների արձակած արկից վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ:

Ուկրաինայի արևելյան շրջաններում 2014 թվականի ապրիլին մեկնարկած պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 10 հազար 300 մարդ:

Վերջին անգամ ուկրաինացիները և ռուս անջատականները հրադադար են հաստատել 2017 թվականի դեկտեմբերի 23-ին, սակայն անմիջապես դրանից հետո կողմերը սկսել են միմյանց մեղադրել հրադադարի ռեժիմը խախտելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG