Մատչելիության հղումներ

Պակիստանում աղջնակի բռնաբարությունը և սպանությունը անկարգություններ է հրահրել


Պակիստան, արխիվային լուսանկար
Պակիստան, արխիվային լուսանկար

Պակիստանում ութ տարեկան աղջնակի՝ Զահնաբ Անսարիի բռնաբարության և սպանության փաստից զայրացած ամբոխը հարձակվել է ոստիկանության բաժանմունքի և պետական մեկ այլ հիմնարկի վրա: Ընդհարման հետևանքով սպանվել է առնվազն երկո մարդ:

Միջադեպը տեղի է ունեցել Փանջաբի նահանգում: Անկարգությունները սկսվել են աղջնակի հուղարկավորությունից հետո:

Երեխային առևանգել, բռնաբարել և սպանել են, ենթադրաբար, հունվարի 4-ին, երբ նա մահմեդական դասընթացներից վերադարձել է տուն:

Ողբերգության օրը նրա ծնողները գտնվել են Սաուդյան Արաբիայում՝ մահմեդական ուխտագնացության նպատակով:

Այդ հանցագործությունը Պակիստանում վրդովմունքի հզոր ալիք է բարձրացրել: Բնակիչներից շատերը Պակիստանի իրավապահներին դատապարտում են ոչ արդյունավերտ աշխատանքի և նման հանցագործությունները կախնելու հարցում ցուցաբերած անկարողության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG