Մատչելիության հղումներ

Ցմահ ազատազրկման դատապարտված ռուսաստանցի սերիական մարդասպանի դեմ դատական նոր գործ է սկսվել


22 կանանց սպանության համար ցմահ ազատազրկված ռուսաստանցի նախկին ոստիկանը նոր գործով մեղադրվում է 60 սպանությունների մեջ:

Այսօր Սիբիրում տեղի է ունեցել նախկին ոստիկան Միխայիլ Պոպկովի նոր գործով դատավարության առաջին նիստը: Հրապարակվել է մեղադրական եզրակացությունը, դատավորը հայտնել է, որ նիստերը դռնփակ են ընթանալու և դատավարությունը հետաձգվել է մինչև հունվարի 15-ը:

Անգարսկին մոտ գտնող քաղաքի ոստիկանության նախկին աշխատակիցը ձերբակալվել է 2012 թվականին, այն բանից հետո, երբ ԴՆԹ-ի մի շարք հետազոտություններ ապացուցել են, որ 1997-ին նա բռնաբարել և սպանել է երեք կանանց: Ավելի ուշ նա խոստովանել է, որ իր զոհերի թիվը ավելին է:

2015-ին Միխայիլ Պոպկովը մեղավոր է ճանաչվել 1994-2000 թվականների ընթացքում 22 կանանց սպանելու մեջ և դատապարտվել ցմահ ազատազրկման: Մի շարք սպանություններ նա կատարել է հերթապահության ժամանակ, իր զոհերին թակարդը գցելու համար օգտագործելով ոստիկանական մեքենան և համազգեստը:

Լրացուցիչ հետաքննության արդյունքում 2017-ի մարտին նա մեղադրվել է 60 կանանց սպանության մեջ:

Ռուսական մամուլի կողմից «Անգարսկի մանյակ» կոչված Պոպկովը խորհրդային և ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ համարվում է ամնաշատ սպանություններ գործած հանցագործը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG