Մատչելիության հղումներ

Պուտինն արդեն բացում է իր նախընտրական շտաբը


ՌԴ նախագահ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինն իր երախտագիտությունն է հայտնում աջակիցներին, Մոսկվա, 6-ը դեկտեմբերի, 2017 թ․
ՌԴ նախագահ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինն իր երախտագիտությունն է հայտնում աջակիցներին, Մոսկվա, 6-ը դեկտեմբերի, 2017 թ․

Այսօր Ռուսաստանի նախագահ և առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինը բացելու է իր նախընտրական շտաբը։ Պուտինն անձամբ է մասնակցելու բացման արարողությանը։

Շտաբը գտնվում է Կրեմլի հարևանությամբ՝ «Գոստիննիյ դվոր» տարածքում: Արդեն հայնտի է, որ Պուտինի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար է նշանակվելու «Ղրիմ, վերադարձ տուն» ֆիլմի հեղինակ՝ «Վեստի» հեռուստանկերության մեկնաբան Անդրեյ Կոնդրաշևը։ Դեռևս հայտնի չէ, թե ով է ղեկավարելու շտաբը: Ռուսաստանյան մի շարք լրատվամիջոցներ այսօր գրել են, թե այն հավանաբար կունենա երկու կամ ավելի ղեկավարներ՝ «համանախագահների» կարգավիճակով։

Շտաբի հնարավոր ղեկավարների թվում РБК-ն նշում է «Տաղանդ և հաջողություն» հիմնադրամի տնօրեն Ելենա Շմելևայի անունը: Ըստ մի շարք աղբյուրների, այդ հիմնադրամի համահիմնադիրներից մեկը Պուտինի մանկության ընկեր, թավջութակահար և միլիոնատեր Սերգեյ Ռոլդունգինն է:

Վերջին օրերին Ռուսաստանի տարբեր քաղաքներում ՌԴ գործող նախագահի աջակիցները ստրագրություններ են հավաքում։ Մինչև ընթացիկ հունվարի վերջը Պուտինը, որպես իքնաառաջադրված թեկնածու, Կենտրոնական ընտրական հանձնաժողով պետք է ներակայացնի 300 հազար ստորագրություն։ Ռուսական որոշ աղբյուրների համաձայն, տարբեր քաղաքներում ստորագրոթյուններ են պահանջում ուսանողներից: ՌԴ ԿԸՀ-ն արդեն հայտարարել է, թե կուսումնասիրի այդ հաղորդումները:

Ռուսաստանում նախագահական ըտնրությունները կայանալու են այս տարվա մարտի 18-ին, որը նաև Ղրիմի բռնակցման օրն է: Գրեթե ոչ ոք չի կասկածում, որ այդ ընտրությունների արդյունքում արդեն չորրորդ անգամ (6 տարի ժամկետով) նախագահ կընտրվի Վլադիմիր Պուտինը: Նրանից բացի այս ընտրություններին որպես թեկնածու մտադիր են մասնակցել նաև հեռուստալրագրող Քսնեիա Սոբչակը, բիզնես-օմբուդսմեն Բորիս Տիտովը, միլիոնատեր կոմունիստ Պավել Գրուդինինը, «Յաբլոկո» կուսակցության հիմնադիր Գրիգորի Յավլնիսկին։

Ընդդիմադիր գործիչ Ալեքեսեյ Նավալնիին, հիշեցնենեք, Ռուսաստանի ԿԸՀ-ն չգրանցեց որպես նախագահի թեկնածու, պատճառաբանելով, որ վերջինս դատվածություն ունի: Նավալնին բողոքարկել է այդ որոշումը Գերագույն դատարանում, սակայն, այդ ատյանում ևս արդյունքի չի հասել: Ընդդիմադիր գործիչն այժմ մտադիր է այդ հարցի առնչությամբ դիմել երկրի Սահմանադրական դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG