Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի Կոնգրեսը աջակցություն է հայտնել Իրանի հակակառավարական ցուցարարներին


ԱՄՆ - Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ
ԱՄՆ - Կոնգրեսի շենքը Վաշինգտոնում, արխիվ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների տունը բանաձև է ընդունել՝ աջակցություն հայտնելով Իրանի հակակառավարական ցուցարարներին և դատապարտելով խաղաղ ցույցերը ճնշելու Թեհրանի գործողությունները: Բանաձևը հունվարի 9-ին ընդունվել է գրեթե միաձայն՝ 415 կողմ և ընդամենը 2 դեմ քվեարկության արդյունքում:

Բանաձևը նաև նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ է անում նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ պատժելու համար մարդու իրավունքները խախտողներին:

«Կանգնելով Իրանի ժողովրդի կողքին, մենք պետք է պարզաբանենք, որ պատժամիջոցների թիրախը ժողովուրդը չէ, այլ՝ երկրի ռեպրեսիվ, ապակայունացնող ռեժիմը», - ասել է Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG