Մատչելիության հղումներ

Մահացել է Վրաստանի Պանկիսի կիրճում վիրավորված երիտասարդը


Թբիլիսիի հիվանդանոցի բժիշկները հայտնում են, որ երկու շաբաթ կոմայի մեջ գտնվելուց հետո, այսօր առավոտյան մահացել է 19-ամյա Թեմիրլան Մաչալիկաշվիլին: Նա գլխից վիրավորվել էր Պանկիսի կիրճում դեկտեմբերի 26-ին Վրաստանի անվտանգության ուժերի հակաահաբեկչական գործողության ընթացքում:

Ըստ պաշտոնական վարկածի՝ Մաչալիկաշվիլիի վրա կրակել են, քանի որ ցանկացել էր նռնակ նետել անվտանգության ուժերի վրա: Սակայն հարազատներն ու ընկերները պնդում են, որ նրա ձեռքին հեռախոս էր, այլ ոչ թե նռնակ: Նրանք նաև պնդում են, որ Մաչալիկաշվիլին գրոհային չէր ու կապեր չուներ ահաբեկչական խմբերի հետ:

Չեչնիային սահմանակից Վրաստանի Պանկիսի կիրճում հիմնականում մահմեդականներ են բնակվում: Նախկինում հաղորդվել էր, որ այս շրջանից Սիրիա մեկնողներ կան՝ կռվելու «Իսլամական պետության» ահաբեկչական խմբերի շարքերում: Ահաբեկիչները նաև պատսպարվում էին այս շրջանում և օգնություն ստանում:

Հունվարի 9-ին Վրաստանի անվտանգության ուժերը Պանկիսի կիրճում նորից հակաահաբեկչական գործողություն են իրականացրել: Ահաբեկչական խմբերին օգնելու կասկածանքով ձերբակալվել է տեղացի բնակիչ Զուրաբ Իդոիձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG