Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Իրանի հետ 144 կիլոմետր երկարությամբ սահմանին Թուրքիան երեք մետր բարձրությամբ պատ է կառուցում: Աշխատանքի կեսն արդեն կատարվել է, ասել է ներքին գործերի նախարարը, ով հունվարի 8-ին այցելել էր սահմանային շինարարության հատվածներից մեկը: Սուլեյման Սոյլուն «Անադոլու» գործակալությանը ասել է, որ «անվտանգության պատի» կառուցումը անհրաժեշտ է ահաբեկչության դեմ պայքարի և մաքսանենգությունն ու անօրինական միգրացիան կանխելու համար: Նա նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հետ սահմանին պատ չի կառուցվելու: Այդ երկու երկրների հետ Թուրքիայի սահմանը վերահսկվելու է էլեկտրոնային համակարգով, որի ներդրման աշխատանքները նախատեսվում է սկսել առաջիկա երկու ամիսներին, ասել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը:
2016-ին Թուրքիան պատ է կառուցել Սիրիայի հետ սահմանին: