Մատչելիության հղումներ

Մյունխենում ձերբակալվել է Բալկաններում պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվողը


Գերմանիա - Ոստիկանությունը Մյունխենում հատուկ գործողության ժամանակ, արխիվ
Գերմանիա - Ոստիկանությունը Մյունխենում հատուկ գործողության ժամանակ, արխիվ

Բոսնիա և Հերցեգովինայի դատախազությունը հայտարարել է բոսնիացի սերբերի զինված խմբավորման մասնակիցներից մեկի՝ Գերմանիայում ձերբակալության մասին: Նա կասկածվում է Բալկաններում՝ Հարավսլավիայի փլուզումից հետո 90-ականների սկզբներին պատերազմական հանցագործություններ իրականացնելու մեջ:

Դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ 51-ամյա Միլորադ Օբրադովիչը ձերբակալվել է Մյունխենում և կալանավորվել: Գերմանիայի իշխանությունները սկսել են Օբրադովիչի արտահանձնման գործընթացը: Նա մեղադրվում է 1992 թվականի հուլիսին Պրիեդոր քաղաքում 120 բոսնիացի մահմեդականների ձերբակալություններին մասնակցելու մեջ: Մեղադրական եզրակացությունում նշվում է, որ ձերբակալված քաղաքացիական անձինք սպանվել են, նրանցից երեքը՝ անձամբ Օբրադովիչի կողմից:

Ավելի վաղ՝ դեկտեմբերին, նույն գործով ձերբակալվել է մեկ այլ կասկածյալ Չեռնոգորիայից՝ Սլոբոդան Կնեժևիչը, հաղորդում է Բոսնիա և Հերցեգովինայի դատախազությունը:

1992-1995 թվականների Բոսնիական պատերազմի զոհերի թիվը ըստ մոտավոր գնահատականների շուրջ 100 հազար է, ավելի քան 2․5 միլիոն մարդ ստիպված են եղել լքել իրենց տները և տեղափոխվել այլ երկրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG