ԱՄՆ նախագահի փաստաբանները քննարկում են հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի կողմից Դոնալդ Թրամփի հարցաքննության տարբեր ձևաչափեր, հաղորդում է ամերիկյան NBC-ն՝ վկայակոչելով Թրամփի փաստաբանների թիմի պլաններին ծանոթ իր աղբյուրները:
Դատախազ Մյուլերը հետաքննում է Ռուսաստանի հնարավոր միջամտությունը 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին: Փաստաբանները ուսումնասիրում են, մասնավորապես, զրույցի փոխարեն Մյուլերի հարցերին գրավոր պատասխանելու հնարավորությունը: Քննարկվում է նաև հետաքննության շրջանակում Թրամփին հարցաքննելուց խուսափելու հնարավորությունը: