Մատչելիության հղումներ

Թունիսում ցուցարարների և ոստիկանների միջև բախումներում մեկ մարդ զոհվել է, կան վիրավորներ


Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ Թունիսում, արխիվ
Ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ Թունիսում, արխիվ

Թունիսում հակակառավարական բողոքի ակցիաների ընթացքում մեկ մարդ է մահացել ոստիկանների հետ բախումներում, մի քանի հոգի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները:

Հակակառավարական ցույցերի պատճառը իշխանությունների կողմից հարկերի բարձրացումն է, ինչն էլ հանգեցրել է գնաճի: Հյուսիսաֆրիկյան այս երկրի տասը քաղաքներում՝ այդ թվում մայրաքաղաք Թունիսում, հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել՝ իշխանություններից պահանջելով վերանայել տնտեսական քաղաքականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG