Մատչելիության հղումներ

Իսրայելը երեք հարված է հասցրել Սիրիայի տարածքների ուղղությամբ․ սիրիական բանակ


Իսրայելի զինված ուժերի կողմից արձակված հրթիռ, արխիվ
Իսրայելի զինված ուժերի կողմից արձակված հրթիռ, արխիվ

Այսօր վաղ առավոտյան Ւսրայելը երեք հարված է հասցրել սիրիական տարածքների ուղղությամբ՝ կիրառելով օդուժ և հրթիռներ: Այդ մասին հայտարարել են Սիրիայի բանակի ներկայացուցիչները պետական հեռուստաընկերության եթերում:

Սիրիացի բարձրաստիճան զինվորականների խոսքերով` սիրիական հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է չեզոքացնել հարվածները:

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել այդ հայտարարությունները:

Անցյալ տարվա օգոստոսին Թել Ավիվը հայտնել էր, որ իր օդային ուժերը հարվածներ են հասցրել Սիրիային շուրջ 100 անգամ:

Իսրայելը ավելի վաղ հայտարարել է, թե թույլ չի տա սիրիական տարածքն օգտագործել իրանական բազա ստեղծելու կամ Լիբանանի «Հըզբոլա» շարժմանը բարձրորակ զենք փոխանցելու համար:

Իր հայտարարությունում սիրիական բանակը կրկնել է նախկին նախազգուշացումները օդային հարվածների լուրջ հետևանքների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG