Մատչելիության հղումներ

Հայաստանի որոշ ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, Լարսը բաց է


Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ
Ավտոմայրուղի Հայաստանում, արխիվ

Այսօր ժամը 10-ի դրությամբ Հայաստանի տարածքում որոշ ավտոճանապարհներին, այդ թվում՝ Սոթք-Քարվաճառ ճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) հաղորդագրության համաձայն՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին առկա է մառախուղ:

ԱԻՆ-ը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի հանրապետության գլխավոր վարչությունից Հայաստանի ԱԻՆ-ում ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG