Մատչելիության հղումներ

Վարկանիշային մրցաշարում ոսկի նվաճած հայ դահուկորդի մասնակցությունը օլիմպիադային կարող է խոչընդոտվել


Ձմեռային օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշային մրցաշարում ոսկի նվաճած դահուկորդ Աննա Մխիթարյանի մարզիչը պնդում է, որ մարզիկը մասնակցությունը հարավկորեական Փհենչանում կայանալիք խաղերին կարող է խոչընդոտվել Հայաստանում:

Թուրքիայում հունվարի սկզբին անցկացված դահուկավազքի ՖԻՍ մրցաշարում Գյումրիի Լյուդվիգ Մնացականյանի անվան Ձմեռային մարզաձևերի հանրապետական մարզադպրոցի 4 սան է մասնակցել: Վարկանիշային այս մրցաշարում Աննա Մխիթարյանը 10 կմ ազատ ոճում 1-ին տեղն է գրավել, մյուս դահուկորդները՝ 6-րդ, 7-րդ և 12-րդ տեղերը։

Աննա Մխիթարյանը Թուրքիայում տարած հաղթանակից շատ է ոգևորվել, ասում է հպարտ է, որ փետրվարին կայանալիք օլիմպիադային մասնակցելու վարկանիշ նվաճել է Թուրքիայում: Մարզիկն ասում է՝ 2014-ին հնարավորություն ունեցել է մասնակցելու Սոչիի օլիմպիադային, սակայն նրան թիմի կազմ չեն ընդգրկել: ֊ «Հավակնորդ եմ եղել, բայց չեմ մասնակցել», ֊ «Ազատության» հետ զրույցում պատմեց նա: ֊ «Ճիշտ է՝ սկզբնական շրջանում շատ դժվար էր հոգեպես, հետո կարողացա իմ հոգեվիճակը բարելավել, պատրաստվել 2018-ի օլիմպիական խաղերի համար»:

«Ազատության» հետ զրույցում մարզիչը՝ Սլավա Սարգսյանը նշեց, որ մասնակցության հարցով նախևառաջ մարզիչը պետք է զբաղվի, ինչպես նաև Դահուկային սպորտի ֆեդերացիան, միչդեռ, նրա խոսքով, ֆեդերացիան Գյումրիի մարզադպրոցի նկատմամբ վերջին շրջանում տարբերակված մոտեցում է ցուցաբերում: ֊ «Ֆեդերացիայի քարտուղարը՝ Գագիկ Սարգսյանը, ուզում էր ֆեդերացիայի նախագահ լինել: Ես իր օգտին չեմ քվեարկել: Դրանք արդեն անցած բաներ են․․․ բայց մեր հարաբերությունները արդեն քանի տարի է՝ սրված են եղել», ֊ մեկնաբանեց նա: ֊ «Ճնշում են մեզ՝ ինչ է թե իմ մոտ են, մեր մարզադպրոցի սաներ ե՞ն»:

Սլավիկ Սագսյանն ասում է՝ ֆեդերացիայի նախկին նախագահի՝ հանգուցյալ Արմեն Երիցյանի օրոք հավասար պայմաններ էին ստեղծված արտերկրում մարզումներ անցկացնելու համար,

Դահուկային սպորտի ֆեդերացիայի քարտուղար Գագիկ Սարգսյանից փորձեցինք պարզաբանում ստանալ, սակայն վերջինս կտրուկ կերպով հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ ասելով, թե իր անձնական բջջային հեռախոսին ենք զանգահարել: Սլավա Սարգսյանն ասում է՝ եթե Աննա Մխիթարյանին չթույլատրեն մասնակցել ձմեռային խաղերին, ինքը ձեռքերը ծալած չի նստի․ ֊ «Մենք ամեն ինչ պետք է անենք, թույլ չենք տալու, որպեսզի նման սխալ որոշումներ կայացնեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG