Մատչելիության հղումներ

Զարիֆը կոչ է անում օտար պետություններին չապակայունացնել իրադրությունը Իրանում


Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ
Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆ, արխիվ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կոչ է արել օտար պետություններին չմիջամտել իր երկրի ներքին գործերին:

«Որևէ պետություն չի կարող անվտանգ միջավայր ստեղծել` հարևան պետություններում անկայունություն սերմանելով», - ասել է Իրանի արտգործնախարարը՝ դիմելով Թեհրանում ընթացող համաժողովի մասնակիցներին:

Պաշտոնական IRNA գործակալության փոխանցմամբ՝ Զարիֆը նշել է․ - «Իրանն ապակայունացնելուն ուղղված գործողությունները հակառակ էֆեկտ են ունենալու»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG