Մատչելիության հղումներ

Աթենքը և Սկոպյեն մոտ են Մակեդոնիայի անվան շուրջ վեճի հանգուցալուծմանը


Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաև, արխիվ

Աթենքը և Սկոպյեն արդեն առաջիկա ամիսներին կարող են վերջնական համաձայնության գալ Մակեդոնիա պետության պաշտոնական անվանման վերաբերյալ ավելի քան 20 տարի շարունակվող վեճի շուրջ: Այս մասին հունական Alpha TV հեռուստաընկերության եթերում հայտարարել է Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը:

«Ես վստահ եմ, որ մենք կկարողանանք համաձայնության գալ մինչև հուլիսի վերջ», - նշել է մակեդոնական կառավարության ղեկավարը:

90-ականների սկզբից պաշտոնական Աթենքը պահանջում է փոխել երկրի պաշտոնական անվանումը` նշելով, որ «Մակեդոնիա» տեղանվան կիրառումը կարող է ընկալվել որպես տարածքային հավակնություն Հունաստանի հյուսիսում գտնվող համանուն մարզի հանդեպ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG