Մատչելիության հղումներ

Լիտվայի տարածքում ֆրանսիացի զինվորականներ կտեղակայվեն


ՆԱՏՕ-ի զորավարժություններ Լիտվայում, արխիվ

Լիտվայում տեղակայված ՆԱՏՕ-ի միջազգային գումարտակի կազմը հունվարին կընդլայնվի` հասնելով 1200 զինծառայողի: Այս մասին տեղեկացրել է Լիտվայի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Աստա Գալդիկայտեն:

Նրա խոսքով՝ առաջիկա օրերին Լիտվա կժամանեն 250 ֆրանսիացի զինծառայողներ: «Նրանք իրենց հետ Լիտվա կվերատեղակայեն նաև ռազմական տեխնիկա` մասնավորաբար Leclerc մակնիշի տանկեր և հետևակի մարտական մեքենաներ», - նշել է Լիտվայի ռազմական գերատեսչության ներկայացուցիչը:

Լիտվայում տեղակայված ՆԱՏՕ-ի գումարտակի հրամանատարությունը ստանձնել են գերմանացի զինվորականները: Ստորաբաժանման կազմում ծառայում են ևս հինգ պետությունների` Բելգիայի, Խորվաթիայի, Նորվեգիայի, Լյուքսեմբուրգի և Նիդերլանդների ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG