Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կիպրոսի թուրքերը նոր խորհրդարան են ընտրել


Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության դրոշը, արխիվ
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ հանրապետության դրոշը, արխիվ

Հյուսիսային Կիպրոսում կիրակի օրը կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում քաղաքական ուժերից որևէ մեկին չի հաջողվել ստանալ քվեարկողների գերակշիռ մեծամասնության ձայները: Anadolu գործակալության տեղեկություններով՝ ստացած քվեների քանակով առաջին տեղում է ազգայնական դիրքերից հանդես եկող «Ազգային միասնության կուսակցությունը», որի ղեկավարն է Հյուսիսային Կիպրոսի վարչապետ Հուսեյն Օզգյուրգյունը: Ըստ Գերագույն ընտրական հանձնաժողովի՝ անցած գիշեր հրապարակած նախնական տվյալների, վարչապետի կուսակցությունը ստացել է քվեների ավելի քան 35 տոկոսը:

«Ազգային միասնության կուսակցությունը» հանդես է գալիս Անկարայի հետ կապերի հետագա սերտացման, մասնավորաբար՝ ինքնահռչակ հանրապետության և Թուրքիայի էներգետիկ համակարգերի միավորման օգտին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG