Մատչելիության հղումներ

BuzFeed. Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարները կարող են հանդիպել Բաքվում


ՆԱՏՕ-ի և Ռուսաստանը դրոշները, արխիվ
ՆԱՏՕ-ի և Ռուսաստանը դրոշները, արխիվ

Չի բացառվում, որ արդեն այս ամիս կայանա Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի և Եվրոպայում ՆԱՏՕ-ի Միացյալ ուժերի հրամանատար Քերթիս Սկապարոտիի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ամերիկյան BuzFeed էլեկտրոնային պարբերականը` հավելելով, որ զինվորականների հանդիպումը նախատեսված է անցկացնել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: BuzFeed-ը վկայակոչում է եվրոպական և ամերիկյան անանուն աղբյուրները:

Անցած տարի Բաքուն Ռուսաստանն ու Արևմուտքը ներկայացնող բարձրաստիճան զինվորականների հանդիպման վայր արդեն իսկ հանդիսացել էր: 2017-ի հունվարին Ադրբեջանի մայրաքաղաքում Ռուսաստանի Զինված ուժերի շտաբի պետը հանդիպել էր ԱՄՆ Զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդի հետ: Սեպտեմբերին էլ Բաքվում կայացել էր Վալերի Գերասիմովի հանդիպումը ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի ղեկավար Պետր Պավելի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG