Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը սկսել է իր առաջին պետական այցը Չինաստան՝ օրակարգում ունենալով առևտրին, հակամարտություններին և կլիմային վերաբերող հարցեր:
Նախատեսվում է, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ հանդիպումը կկայանա արդեն այսօր երեկոյան կողմ:
Մինչ Չինաստան մեկնելը Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելով Հյուսիսային Կորեայի և Իրանի խնդիրները: