Մատչելիության հղումներ

Իրանցի պաշտոնյան կոչ է անում արգելել անգլերենի դասավանդումը տարրական դասարաններում


Դպրոց Իրանում, արխիվ

Իրանի կրթության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան կոչ է արել արգելել անգլերենի դասավանդումը տարրական դասարաններում:

Բարձրագույն կրթության խորհրդի ղեկավար Մեհդի Նավիդ-Ադհամը պետական հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ անգլերենի դասավանդումը պետական ու մասնավոր կրթօջախների տարրական դասարաններում դեմ է Իրանի օրենքներին, և որ անգլերենի դասավանդումը պարարտ հող է ստեղծում Արևմուտքի «մշակութային ներխուժման» համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG