Մատչելիության հղումներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 07:30-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Հունվարի 8-9-ը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-11-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում սպասվում են թույլ տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ:

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Երևան-Երասխ ավտոճանապարհին առկա է մառախուղ:

«Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով», - ասված է հաղորդագրությունում։

Վրաստանի Ներքին գործերի արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG