Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի արևելյան ափի բնակավայրերում աննախադեպ ցուրտ եղանակ է գրանցվել


Հրշեջ փրկարարը օգնում է քաղաքացուն Բոսթոնում, 4-ը հունվարի, 2018թ․

Միացյալ Նահանգների արևելյան ափի բնակավայրերում չափազանց ցուրտ եղանակ է գրանցվել երեկ՝ հունվարի 6-ին: Նյու Հեմփշայր նահանգում օդի ջերմաստիճանը հասել է մինչև-73 աստիճանի Ցելսիուսի սանդղակով՝ այն դարձնելով աշխարհի ամենացուրտ վայրերից մեկը հունվարի 6-ին:Նյու Յորքում և Բոսթոնում գրանցվել է-13 աստիճան, ինչն այս քաղաքների համար աննախադեպ է:

Նյու Յորքի միջազգային օդանավակայանը հայտարարել է, որ փորձում է սահմանափակել չվերթների ընդունումը, մինչև բավարար չափով հնարավորություն կստեղծվի հետաձգված չվերթները կարգավորելու համար:

Վերջին օրերին ցուրտ եղանակը դարձել է առնվազն 18 մարդու մահվան պատճառ: Կանխատեսվում է, որ հունվարի 8-ից ջերմաստիճանը կսկսի բարձրանալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG