Մատչելիության հղումներ

Լրացավ «Շարլի էբդո»-ի դեմ հարձակման երրորդ տարին


Էմանյուել Մակրոնը ծաղկեպսակ է դնում «Շարլի էբդո» պարբերականի գրասենյակի առջև

Այսօր լրանում է «Շարլի էբդո» երգիծական պարբերականի դեմ հարձակման երրորդ տարելիցը: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր ծաղկեպսակ է դրել պարբերականի նախկին գրասենյակների առջև:

Համեստ միջոցառումն անցկացվել է զոհերի ընտանիքների խնդրանքով: Ներկա են եղել նաև ողջ մնացած լրագրողները, Փարիզի քաղաքապետը, կառավարության անդամներ:

2015-ի հունվարի 7-ին «Շարլի էբդո»-ի դեմ իրականացված հարձակման հետևանքով 12 մարդ զոհվեց, այդ թվում՝ պարբերականի առաջատար ծաղրանկարիչները, ևս 10-ը վիրավորվեցին: Ականատեսների վկայությամբ, հարձակվողները խոսել են մաքուր ֆրանսերենով, խմբագրություն ներխուժել են «ալահ աքբար» բացականչելով, հեռանալիս էլ պնդել, թե «մարգարեի վրեժը լուծվեց»:

Ավելի վաղ պարբերականում տպագրվել էին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Հարձակումցի հետո ևս այն լույս տեսավ «Ես Շառլին եմ» վերնագրված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարով:

Հարձակումն իրականացրած երկու իսլամիստ զինյալները իրենց հավատարմությունն էին հայտնել Ալ-Ղաիդա ահաբեկչական խմբավորմանը: Նրանք սպանվեցին հարձակման հաջորդ օրը, երբ ոստիկանությունն իրականացնում էր մեկ այլ ֆրանսիական քաղաքում՝ Դամարտեն-ան-Գոելում նրանց կողմից պատանդառված անձին ազատ արձակելու գործողությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG