Մատչելիության հղումներ

Պայթյուն Ստոկհոլմում, երկու մարդ վիրավորվել է


Ոստիկանությունը շրջափակել է տարածքը, որտեղ պայթյուն է տեղի ունեցել, Ստոկհոլմ, 7-ը հունվարի, 2017թ․
Ոստիկանությունը շրջափակել է տարածքը, որտեղ պայթյուն է տեղի ունեցել, Ստոկհոլմ, 7-ը հունվարի, 2017թ․

Այսօր Ստոկհոլմի արվարձաններից մեկում գտնվող մետրոյում պայթյուն է որոտացել, որի հետևանքով երկու մարդ է վիրավորվել, այս մասին հայտնում է Շվեդիայի մայրաքաղաքի ոստիկանությունը:

Հաղորդվում է, որ 60 տարեկանին մոտ տղամարդ գետնից բարձրացրել է ինչ-որ իր, որն էլ պայթել է: Տղամարդը ծանր վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց: Մյուս տուժածը մոտ 40 տարեկան կին է, ով նույնպես տեղափոխվել է հիվանդանոց:

Շվեդիայի իրավապահները հետաքննում են միջադեպը՝ առայժմ հրաժարվելով գնահատականներից:

Ստոկհոլմում անցյալ տարի ապրիլին տեղի էր ունեցել հարձակում: Բեռնատարը վրաերթի էր ենթարկել հետիոտներին, որի հետևանքով 4 մարդ մահացել էր:

Այսօր ավելի ուշ հայտնի դարձավ, որ տղամարդը մահացել է:

Ոստիկանության խոսնակ Սվեն-Էրիկ Օլսոնը հայտարարել է, որ ոչ մի կասկած չկա ենթադրելու, որ պայթյունը կապ ունի ահաբեկչության հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG