Մատչելիության հղումներ

Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար


Լարսի անցակետը, արխիվ
Լարսի անցակետը, արխիվ

Ժամը 14:00-ի դրությամբ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Տիգրանաշենի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) լրատվական վարչության փոխանցմամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

«Հունվարի 7-ի ցերեկը, 8-9-ը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 10-11-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են թույլ տեղումներ, տեղ-տեղ՝ մառախուղ: Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-6 աստիճանով», - ասված է ԱԻՆ հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG