Մատչելիության հղումներ

Բեռլինը և Անկարան հայտարարում են հարաբերությունների բարելավման մտադրության մասին


Զիգմար Գաբրիել և Մևլութ Չավուշօղլու, Անկարա, արխիվ
Զիգմար Գաբրիել և Մևլութ Չավուշօղլու, Անկարա, արխիվ

Գերմանիայի և Թուրքիայի արտգործնախարարներ Զիգմար Գաբրիելն ու Մևլութ Չավուշօղլուն հայտարարել են երկկողմ հարաբերությունները բարելավելու մտադրության մասին:

«Չնայած Բեռլինի և Անկարայի միջև առկա մի շարք տարաձայնություններին, անհրաժեշտ է անել հնարավորը՝ առկա դժվարությունները հաղթահարելու համար»,- մասնավորապես, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարն իր թուրք պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, որը տեղի է ունեցել գերմանական Գոսլար քաղաքում: «Թուրքիան Գերմանիայի կարևոր գործընկերն է բազմաթիվ ոլորտներում: Երկու երկրներն ավելի շատ ընդհանրություններ ունեն, քան կարելի էր գիտակցել»,- նաև նշել է Գերմանիայի Դաշնության դիվանագիտական գերատեսչության ղեկավարը:

Թուրքիայի արտգործնախարարն իր հերթին հիշեցրել է այն խնդիրների և «լարված իրավիճակների» մասին, որոնք երկու երկրների հարաբերությունների վատթարացման պատճառ են հանդիսացել: «Մենք կարծում ենք, որ երկխոսության շնորհիվ այդ տարաձայնությունները կարող են հաղթահարվել»,- ասել է Չավուշօղլուն՝ հավելելով, թե Անկարան «որոշ ակնկալիքներ ունի» Բեռլինից, այդ թվում՝ Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապված:

ՆԱՏՕ-ի անդամ երկու դաշնակից երկրների հարաբերությունները կտրուկ սրվեցին շուրջ երկու տարի առաջ, երբ Բունդեսթագը 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում մեկուկես միլիոն հայերի կոտորածը ճանաչեց որպես ցեղասպանություն և այն դատապարտող բանաձև ընդունեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG