Մատչելիության հղումներ

Համաշխարհային առաջնորդների օգտահաշիվները չեն արգելափակվի․ Twitter


«Թվիթերում» համաշխարհային առաջնորդների օգտահաշիվները չեն արգելափակվի, եթե նունիսկ դրանք պարունակեն «վիճահարույց» պնդումներ: Այս մասին ասվում է «Թվիթեր» ընկերության պաշտոնական հաղորդագրությունում:

Միևնույն ժամանակ ընկերությունն իրեն իրավունք է վերապահում՝ ջնջել պետությունների ղեկավարների կամ այլ քաղաքական գործիչների կոնկրետ հաղորդագրություններ, որոնք կգնահատվեն «վիրավորական»: Վերջին շրջանում «Թվիթերի» մի խումբ օգտատերեր ընկերությունից պահանջել էին արգելափակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվը: Նրանք Սպիտակ տան ղեկավարի հաղորդագրություններից մեկում Հյուսիսային Կորեային միջուկային հարված հասցնելու սպառնալիքի ակնկարկ էին նկատել:

«Թվիթերից» օգտվելու կանոններն արգելում են օգտատերերին բռնության կոչեր տեղադրել: Ընկերության հայտարարությունում, սակայն, Թրամփի կամ որևէ այլ առաջնորդի անուն նշված չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG