Մատչելիության հղումներ

«Տեսակետների խաչմերուկում» քննարկվում են Հայաստանի ժողովրդագրական խնդիրները


Սամվել Ֆարմանյանը և Ռուբեն Եգանյանը «Ազատության» տաղավարում, 5-ը հունվարի, 2018 թ․

Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշների առումով բավական հակասական տվյալներ էր մատնանշել վարչապետ Կարեն Կարապետյանը՝ «168 Ժամ» թերթի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանին տված հարցազրույցում.

«Մեկ ընտանիքի հաշվով երեխաների քանակի առումով ունենք մի այսպիսի անտրամաբանական փաստ. քաղաքային բնակավայրերում այդ ցուցանիշը 1,60-ից բարձրացել է մինչև 1,65, գյուղական բնակավայրերում՝ 2,3-ից նվազել է մինչև 1,5։ Այսինքն, ժողովրդագրական խնդիրներն էլ լրացուցիչ պատճառ են, որ գյուղին ավելի մեծ ուշադրություն դարձնենք»,- ասել էր վարչապետը։

Ժողովրդագրական խնդիրները պատճառ դարձան, որ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն ազդարարի ժողովրդագրական միտումներն ուսումնասիրող աշխատանքային ոչ ֆորմալ խմբի ստեղծման անհրաժեշտության մասին:

Հայաստանի ժողովրդագրական խնդիրների շուրջ «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդաշարի հերթական թողարկման մեջ իրենց նկատառումներն են հայտնում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը և ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

Քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG